Ուկրաինայի «բարեկամ» Էրդողանը

5 ր.   |  2020-10-19

Հ ոկտեմբերի 16-ին Անկարայում կայացավ Զելենսկի-Էրդողան պաշտոնական հանդիպումը, որը Ուկրաինայի նախագահի երրորդ հանդիպումն է թուրք առաջնորդի հետ: Հանդիպումների ընթացքում հաճախ է համացանցում հայտնվում Զելենսկու «Էրդողանն ուտիճ է» հումորային-ծաղրական հաղորդումը, սակայն երկու երկրների փոխադարձ շահերը մոռացնել են տալիս այս «տհաճ միջադեպը»:

Թուրքիա-Ուկրաինա հարաբերությունները այժմ գտնվում են շատ բարձ մակարդակի վրա: Երկու երկրների համագործակցությունը հատկապես ակտիվացավ Մոսկվա-Կիև լարված հարաբերությունների ֆոնին: Համագործակցության հիմնական ուղղությունները տնտեսական և անվտանգության ոլորտներն են: Երկրները հատկապես մտերմացան 2016թ.-ին, երբ Թուրքիան հարվածեց ռուսական «Սու-24»-ին: Դեպքից հետո սկսվեցին Պորոշենկոյի և Էրդողանի հանդիպումները, տեղի ունեցան ընդհանուր ռազմածովային  զորավարժություններ, սակայն երկու երկրներին հատկապես կապում է Ղրիմը:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Թուրքան Ղրիմում բացեց բազմաթիվ շահույթ չհետապնդող կազմակերպություններ, որով փորձում էր մեծացնել իր  ազդեցությունը, սակայն 2014թ.-ին թերակղզու՝ Ռուսաստանին արագ միացումը Թուրքիայի պլանները խառնեց:  2014թ.-ի հանրաքվեից հետո Ղրիմի թաթարների առաջնորդները մեկնեցին Թուրքիա, որտեղ սկսեցին մասնակցել զանգվածային հակառուսական հավաքների՝ ստանալով տարբեր մրցանակներ: Հատկանշական է, որ Զելենսկին Էրդողանի հետ առաջին հանդիպմանը ներկայացել է Մուստաֆա Ջեմիլևի հետ, որն այս ցույցերի ակտիվ մասնակից էր: Հարաբերությունների նման ջերմացման ֆոնին ուկրաինական լրատվամիջոցները սկսեցին անգամ գրել, որ Կիևը, Անկարայի օգնությամբ, զորամաս կստեղծի Ղրիմի սահմանին մոտ ՝ Խերսոնեսի շրջանում, սակայն դրա մասին միայն գրվեց և ոչ ավելի:

Անկարա-Կիև բոլոր հանդիպումներում Թուրքան շեշտում է, որ երբեք չի ճանաչի Ղրիմի միավորումը Ռուսաստանին: Այս հանդիպումը ևս չառանձնացավ դրանցից, սակայն այս անգամ կային մի շարք առանձնահատկություններ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են անվտանգային և առևտրային հարցեր, միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցը: Որոշ փորձագետները գրում են, որ Զելենսկին եկել էր Թուրքիա «Bayraktar» անօդաչու թռչող սարքերի համար, որոնք շատ լավ գովազդվեցին Արցախյան պատերազմում:

Էրդողան- Զելենսկի հանդիպումը Անկարայում

Հ անդիպման կարևոր արդյունքներից են տնտեսական և անվտանգության ոլորտի պայմանավորվածությունները: Կողմերը որոշել են համատեղ արտադրել «Ан-178» 18տ. բեռնափոխադրությամբ ինքնաթիռ: Հատկանշական է, որ նախքան հանդիպումը՝ սեպտեմբերին, ռուս փորձագետներն անդրադարձել էին այս փոխադրամիջոցին՝ նշելով, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ համագործակցության խզման պատճառով ի վիճակի չի ավարտել «Ан-178» տրանսպորտային ինքնաթիռի աշխատանքները:

Թուրքիան շատ ակտիվ զինում է ուկրաինական բանակը: Երկրները դեռ վաղուց պայմանավորվել են համատեղ արտադրել ռադիոլոկացիոն կայաններ, զրահամեքենաներ, ռազմական ինքնաթիռներ, հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր, ինքնաթիռների շարժիչներ և նույնիսկ տիեզերական հետազոտությունների համակարգեր: Արդեն 2019 թ.-ի օգոստոսի 10-ին հայտարարվեց բարձր ճշգրտության զենքի, հրթիռային և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին, որին մասնակցում են ուկրաինական և թուրքական պետական ընկերությունները:

Բացի համատեղ համագործակցությունից, հանդիպմանը Թուրքիան Ուկրաինային ռազմական կարիքների համար խոստացել է հատկացնել 26 մլն դոլար օգնություն: Նախկին՝ փետրվարյան երկկողմ հանդիպմանը, Թուրքիան նախատեսում էր Կիևին  փոխանցել 200 միլիոն թուրքական լիրա (մոտ 36 միլիոն դոլար) ռազմական և երկակի նշանակության ապրանքների համար:

Ռազմական համագործակցությունից զատ՝ երկու երկրները պայմանավորվել են մեծացնել առևտրաշրջանություն ծավալը՝ այս անգամ 10 մլրդ-ից մինչև 20 մլրդ, որը զգալիորեն բարձր է 2019թ.-ի մակարդակից, երբ փոխադարձ առևտրաշրջանառությունը 5 մլրդ դոլար էր: Որոշվել է գոնե այս տարի բարեհաջող ավարտին հասցնել 2012թ.-ից սկսված ազատ առևտրի մասին բանակցությունները: Անկարան արտահանում է տեքստիլ արտադրանք և սննդամթերք, Կիևից գնում ածուխ, երկաթ և պողպատ, ինչպես նաև քիմիական արտադրանքներ: Բացի այդ, Ուկրաինայում գործում են հարյուրավոր թուրքական ընկերություններ, բազմաթիվ խանութներ և ռեստորաններ:

Սակայն, հանդիպման հիմնական կետը, որը դարձավ քննարկման լուրջ թեմա՝ Ղրիմն էր: Էրդողանը շեշտել է, որ երբեք չի ճանաչի Ղրիմը ՝ որպես Ռուսաստանի տարածք: Նա պատրաստակամություն է հայտնել օգնել Ուկրաինային վերադարձնելու «բռնագրավված» Ղրիմը: Ի պատասխան՝ Ղրիմի թաթարների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Էյվազ Ումերովը Թուրքիայի նախագահին խորհուրդ է տվել այցելել Ղրիմ և դրանից հետո միայն եզրակացություններ անել դրա կարգավիճակի վերաբերյալ: Ղրիմի մեկ այլ պատգամավոր կոչ է արել Էրդողանին ճանաչել Ղրիմի ինքնավարությունը, այդպես միայն նա կկարողանա օգնել Ղրիմին:

Թուրքիայի նման հայտարարությունները նորություն չէին և Ղրիմի հարցում նրա դիրքորոշումն անփոփոխ է: Այստեղ մեկ այլ խնդիր կա, թե երբ է արվում այս հայտարարությունը: Թուրքիան այժմ մի քանի կետեր ակտիվ է պահում՝ Հարավային Կովկասը, որտեղ հրահրել է Արցախյան պատերազմը, Հունաստանը՝ Միջերկրածովային տարածքների համար ստեղծել է նախապատերազմական իրավիճակ, հիմա էլ փորձում է այս հայտարարությամբ Մոսկվային «հիշեցնել» Ղրիմի մասին: Այստեղ երևում է պանթյուրքիզմի ծավալապաշտական նպատակները. Էրդողանը ցանկանում է դառնալ «բոլոր թուրքերի տիրակալ»: Սա ուղիղ զգուշացում է Ռուսաստանին, սակայն ոչ ավելի: Թուրքիան դեռ  պատրաստ չէ բացահայտ պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ, ուստի նման տարածաշրջանային կոնֆլիկտները արթնացնելով, նա ազդանշաններ է տալիս իր հակառակորդներին:

Ուկրաինայի համար էլ շահավետ է ունենալ Թուրքիայի նման ուժեղ դաշնակից, սակայն այստեղ մեծ խայծ կա Կիևի համար: Ռուսական մամուլում հաճախ է հայտնվում  «Ղրիմը Ուկրաինայինն է, իսկ Ուկրաինան՝ Թուրքիայինը» բառախաղը, որը ակնհայտ ցույց է տալիս, որ Անկարան իր նպատակների համար օգտագործում է Կիևին: Չնայած այդ ամենին՝ ինչ-ինչ պատճառներով Զելենսիկին մնում է իր դաշնակից Անկարայի կողքին: Սա հատկապես երևաց Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում, երբ Զելենսկին իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանին: Այստեղ կա ևս մեկ յուրահատկություն՝ Ուկրաինան Ղրիմի խնդիրը նմանեցնում է Արցախի հետ, որտեղ ինքն ու Ադրբեջանին «բախտակիցներ» են:


Whoops, looks like something went wrong.

(1/1) ErrorException

file_put_contents(): Only 0 of 394 bytes written, possibly out of free disk space

in Filesystem.php line 122
at HandleExceptions->handleError(2, 'file_put_contents(): Only 0 of 394 bytes written, possibly out of free disk space', '/home/belior/public_html/vendor/laravel/framework/src/Illuminate/Filesystem/Filesystem.php', 122, array('path' => '/home/belior/public_html/storage/framework/sessions/smU6fXvSUkVqMMM4woI102epOPgqDtnVr5LuoSg0', 'contents' => 'a:4:{s:6:"_token";s:40:"gQBddjg5VxNUxZGggwCtjZREXi9fywZLyvP6zDv3";s:6:"locale";s:2:"hy";s:9:"_previous";a:1:{s:3:"url";s:213:"https://www.orbeli.am/hy/post/642/2020-10-19/%D5%88%D6%82%D5%AF%D6%80%D5%A1%D5%AB%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%20%C2%AB%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B4%C2%BB%20%D4%B7%D6%80%D5%A4%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B6%D5%A8";}s:6:"_flash";a:2:{s:3:"old";a:0:{}s:3:"new";a:0:{}}}', 'lock' => true))
at file_put_contents('/home/belior/public_html/storage/framework/sessions/smU6fXvSUkVqMMM4woI102epOPgqDtnVr5LuoSg0', 'a:4:{s:6:"_token";s:40:"gQBddjg5VxNUxZGggwCtjZREXi9fywZLyvP6zDv3";s:6:"locale";s:2:"hy";s:9:"_previous";a:1:{s:3:"url";s:213:"https://www.orbeli.am/hy/post/642/2020-10-19/%D5%88%D6%82%D5%AF%D6%80%D5%A1%D5%AB%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%20%C2%AB%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B4%C2%BB%20%D4%B7%D6%80%D5%A4%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B6%D5%A8";}s:6:"_flash";a:2:{s:3:"old";a:0:{}s:3:"new";a:0:{}}}', 2)in Filesystem.php line 122
at Filesystem->put('/home/belior/public_html/storage/framework/sessions/smU6fXvSUkVqMMM4woI102epOPgqDtnVr5LuoSg0', 'a:4:{s:6:"_token";s:40:"gQBddjg5VxNUxZGggwCtjZREXi9fywZLyvP6zDv3";s:6:"locale";s:2:"hy";s:9:"_previous";a:1:{s:3:"url";s:213:"https://www.orbeli.am/hy/post/642/2020-10-19/%D5%88%D6%82%D5%AF%D6%80%D5%A1%D5%AB%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%20%C2%AB%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B4%C2%BB%20%D4%B7%D6%80%D5%A4%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B6%D5%A8";}s:6:"_flash";a:2:{s:3:"old";a:0:{}s:3:"new";a:0:{}}}', true)in FileSessionHandler.php line 83
at FileSessionHandler->write('smU6fXvSUkVqMMM4woI102epOPgqDtnVr5LuoSg0', 'a:4:{s:6:"_token";s:40:"gQBddjg5VxNUxZGggwCtjZREXi9fywZLyvP6zDv3";s:6:"locale";s:2:"hy";s:9:"_previous";a:1:{s:3:"url";s:213:"https://www.orbeli.am/hy/post/642/2020-10-19/%D5%88%D6%82%D5%AF%D6%80%D5%A1%D5%AB%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%20%C2%AB%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B4%C2%BB%20%D4%B7%D6%80%D5%A4%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B6%D5%A8";}s:6:"_flash";a:2:{s:3:"old";a:0:{}s:3:"new";a:0:{}}}')in Store.php line 128
at Store->save()in StartSession.php line 88
at StartSession->terminate(object(Request), object(Response))in Kernel.php line 218
at Kernel->terminateMiddleware(object(Request), object(Response))in Kernel.php line 189
at Kernel->terminate(object(Request), object(Response))in index.php line 58